Լրահոս
Օրվա լրահոսը

Չի քննվում որևէ քրեական գործ՝ կապված սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու փաստերով. Գոռ Աբրահամյան

Նոյեմբեր 18,2021 15:11

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ սոցիալական ցանցում որոշ օգտատերերի դիտարկումների հանդիպեցի այն մասին, որ քրեական գործեր են հարուցվում չկրակելու վերաբերյալ տված հրամաններին չենթարկված զինծառայողների նկատմամբ: Իհարկե, այդ գրառումները որևէ փաստի հղում չէին պարունակում, և բացառելի չէ, որ զուտ էմոցիոնալ հայտարարությունների շարքից էին:

Այդուհանդերձ, հնարավոր անտեղի շահարկումները բացառելու համար ուզում եմ նշել, որ ՀՀ քննչական մարմիններում չկա և չի քննվում որևէ քրեական գործ՝ կապված ՀՀ պետական սահմանների պաշտպանության պարտականություններ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ստորաբաժանումներին պետական սահմանների անձեռնմխելիությունը խախտող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժող, ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերին մոտեցող թշնամական ուժերին դիմադրություն ցույց չտալու, սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, նման պայմաններում հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով:
Ավելին, նման բան չի կարող լինել:

Ճիշտ հակառակը՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով պետական սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը, այդ համատեքստում ըստ անհրաժեշտության նաև ագրեսիա իրականացնող թշնամական ուժերի ուղղությամբ կրակ արձակելը ՀՀ բանակի, յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով սահմանի տվյալ տեղամասերի պաշտպանության համար պատասխանատվություն կրող ստորաբաժանման պարտականությունն է:

Եվ դրա չկատարման արդյունքում, որպես հետևանք՝ պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն թույլ տալը, պետական իշխանության, կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է և հանգեցնում է քրեական պատասխանատվության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930