Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւում են, թե հայհոյանքը քրեականացնող օրենքը ոնց են կիրառում Շարմազանովին, Սեյրան Օհանյանին, Ռուբեն Մելիքյանին եւ Գեղամ Մանուկյանին վիրավորելու դեպքում

Նոյեմբեր 18,2021 14:55

Դատախազությունից ոստիկանություն է ուղարկվել Արսեն Բաբայանի հաղորդումը, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտաշես Բաբայանը հնչեցրել է ծանր վիրավորանքներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հոկտեմբերի 26-ի ելույթի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում: Արսեն Բաբայանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում, հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն՝ «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը պարզաբանեց, որ նախ դիմումը «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնն է ուղարկել. «Ոչ մի ակնկալիք չունենք, փորձագիտական կենտրոնն ուղղակի հետեւում է այդ հոդվածի կիրառման ընթացքին: Նպատակն այն է, որ հասկանանք, թե մեր իրավապահ մարմիններն այդ հոդվածը ոնց են կիրառում: «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը վերլուծություն է իրականացնում»:

Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ արդեն 4 դեպքի մասին դիմել են դատախազություն. «Կամընտրային 4 դեպքեր են, որոնցով ընթացքին հետեւում ենք, թե ինչ են անում՝ Ռուբեն Մելիքյան, Սեյրան Օհանյան, Էդուարդ Շարմազանով եւ Գեղամ Մանուկյան: Երկու հանգամանք կա՝ նախկին պաշտոնյա, նախկինում պաշտոն զբաղեցրած հանրային անձ եւ ներկայում ընդդիմության ներկայացուցիչ ու որեւէ այլ պաշտոն զբաղեցնող անձ: Երեք դեպքով քրեական գործ է հարուցվել, Գեղամ Մանուկյանի գործով նյութեր են նախապատրաստվում»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընդունվեց հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը, որով Քրեական օրենսգրքում ավելացավ 137.1 հոդվածը։ Ըստ այդմ, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը կարող է պատժվել 100 հազարից 500 հազար դրամ տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ եւ պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը կարող է լինել 1-3 միլիոն դրամ տուգանքը կամ կալանքը 1-3 ամիս ժամկետով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930