Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է». Վահան Քերոբյան

Նոյեմբեր 18,2021 14:46

«Մայր Աթոռի առաջարկը` հունվարի 5-ը եւ 7-ը լինեն ոչ աշխատանքային օրեր, քննարկվել է թե՛ թիմի ներսում, թե՛ կուսակցության հետ: Մենք համարել ենք, որ, եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է»,-այսօր այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել էր, Ազգային ժողովն էլ հաստատել էր օրենքի նախագիծը, որով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը եւ հունվարի 6-ը: Այս որոշմանը դեմ էր հանդես եկել Մայր Աթոռը, որն առաջարկել էր Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաեւ հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, եւ հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։

Վահան Քերոբյանի խոսքով, այդ տեսանկյունից Մայր Աթոռի առաջարկն ընդունելը համարել են ոչ նպատակահարմար. «Մենք շատ մանրամասն հիմնավորել ենք, թե ինչպես կփոխվի տնտեսության աշխատանքը հունվարին: Ըստ էության, դա ամենաքիչն է, որ մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930