Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում ձեռք կբերեն 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ ավտոբուսային պարկը թարմացնեն

Նոյեմբեր 18,2021 12:44

Այսօր կառավարությունը 462,25 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ 4 մարզերի 4 համայնքներում 4 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով, համայնքներն այդ ծրագրերով իրենց մասնաբաժինը ներդրել են, եւ հիմա, պետական մասնաբաժնի իրականացման հերթն է:

Ըստ նախարարի, Արագածոտնի մարզում մեկ ծրագիր է նախատեսված՝ 5 միլիոն դրամ արժողությամբ, Գեղարքունիքում՝ մեկ ծրագիր, որի արժեքն է 7 միլիոն դրամ, Լոռու մարզում 5,2 միլիոն դրամանոց մեկ ծրագիր եւ Շիրակի մարզում մեկ ծրագիր՝ 441 միլիոն դրամի:

Գնել Սանոսյանի ներկայացմամբ, Շիրակի մարզում իրականացվելիքը վերաբերում է Գյումրի քաղաքին. «Գյումրիում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ ավտոբուսային պարկը թարմացնենք: Ծրագրի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականին, ընդհանուր առմամբ 47 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, իսկ 2018-ից մինչ օրս շուրջ 80 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել. «Այսինքն՝ ստացվում է, որ սուբվենցիոն ծրագրերով եւ ուղիղ ներդրումներով, մենք շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում ենք արել համայնքներում: 2022-ի բյուջեի նախագծով նախատեսել ենք, որ այդ ներդրումների ծավալները պետք է էականորեն մեծանան: Սա շատ կարեւոր արձանագրում է: Ծրագրեր ենք իրականացրել ճանապարհաշինության, դպրոցաշինության, կրթության, ջրային ենթակառուցվածքների վերանորոգման ոլորտներում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930