«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան՝ սրանք ՀԱՊԿ անդամ երկրներն են, որ շատ ավելի գործնական ու բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան մեզ հետ։
Այս երկրները ցածր ժողովրդավարությամբ, չփոխվող իշխանություններով` ցարով, բատկայով ու սուլթանով կառավարվող համակարգեր են, որոնց տնտեսությունը հետամնաց է, կոռուպցիան մասշտաբային և համատարած, օրենսդիր, դատական և լրատվական մարմինները ամբողջությամբ պատվերով ու զանգով աշխատող։
Եթե գտնում ենք, որ մեր տեղը այս շարքում է, պետք է նմանվենք իրենց, հակառակ պարագայում մենք օտար ենք մնալու, իսկ Իլհամը՝ հարազատ։
Կարդացեք նաև
Սա է այսօրվա հակադրությունը և գլոբալ ընտրությունը, որը, իմ կարծիքով, ՀՀ իշխանությունը պետք է կատարի։