Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Հովհաննիսյան. Եթե կա ագրեսիա, ապա ցանկության դեպքում օգնողն օգնում է՝ առանց դիմումի. «Հրապարակ»

Նոյեմբեր 18,2021 11:26

2008 թ․ ռուս-վրացական 4-օրյա պատերազմի հենց հաջորդ օրը, երբ Վրաստանում, ի նշան Հարավային Օսիայի բռնակցման, տասնյակ հազարավոր ցույցեր էին արվում, Վրաստան ժամանեց եւ ուղիղ Թբիլիսիի հրապարակում հրավիրված հանրահավաք գնաց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ այսպիսով սատարելով վրաց ժողովրդին ու Վրաստանին՝ ընդդեմ «Ռուսաստանի օկուպացիայի»։ Նույն օրերին Վրաստանում էին նաեւ արեւմտյան բլոկի երկրների այլ առաջնորդներ՝ Լեհաստանից, մերձբալթյան երկրներից։

Մի խոսքով, աշխարհը խոսում էր եւ դատապարտում։ Իհարկե, զուտ մասշտաբային առումով կորուստները տարբեր են՝ Հարավային Օսիայի տարածքը շուրջ 3900 քառակուսի կմ է։ Բայց հաշվի առնելով Հադրութը, Շուշին, նաեւ այն, որ խոսքը ՀՀ տարածքում բռնի կերպով գցվող ռազմավարական ճանապարհի մասին է, ապա համեմատությունը միանգամայն տեղին է։ Ավելին՝ վրաց ժողովրդին գոնե այդ դեպքում էքզիստենցիալ` գոյաբանական վտանգ չէր սպառնում։

Մենք զրուցել ենք իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ:

– 21-րդ դարում աշխարհը հենց այնպես կարո՞ ղ է նայել, թե ինչպես է որեւէ երկրի տարածքն անեքսիայի ենթարկվում։ Ի վերջո, մեզ 30 տարի ասել են, որ 7 շրջաններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն են, բլա-բլա, դրան փորձել ենք հակադրել ինքնորոշման իրավունքը։ Հիմա լռում են նույն տարածքային ամբողջականությունը խախտվելու պարագայում։

– Այո, կարող է, ու դա հեչ զարմանալի չէ։ Այդ հայերն են, որ իրենց հորինած անիրական աշխարհում են ապրում՝ սին հույսեր փայփայելով։ Իրականությունը բոլորովին այլ է, քան հայերը պատկերացնում են։ Իսկ որ ասում եք՝ շրջաններ, վերադարձ, իրենց այդ ժամանակ այդպես է ձեռնտու եղել՝ այդպես են ասել։ Միջազգային իրավունքն ընդամենը մտրակ է ուժեղ պետությունների ձեռքին` թույլերին կառավարելու համար։ Եվ միջազգային իրավունքը հիշվում է, երբ դա պետք է թույլին մի բան պարտադրելու համար։ Որքան էլ որ դա ցավալի ու չգոհացնող է, բայց դե հիմա դա է իրականությունը։ Դրա համար պիտի ճիշտ ընկալել իրականությունը, սին հույսեր չփայփայել ու հետո անակնկալի չգալ։

– Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող է պատահել, որ ՀՀ ԱԽՔ-ն հայտարարի, որ դիմել են ՌԴ-ին, այնտեղից ասեն՝ չեն դիմել։ Ռազմավարական դաշնակից երկրների միջեւ նման անհեթեթություններ կարո՞ղ են լինել, բայց, ի վերջո, մի կողմի սուտ դուրս գալը ժամանակի խնդիր է։

– Եթե Ռուսաստանը տեսնում է, որ հարձակում կա ՀՀ տարածքի վրա, բայց ասում է, թե բա պարտադիր գրավոր դիմում պիտի լինի, որ օգնեմ, ապա դա ինձ համար նշանակում է մի բան՝ ես չեմ ուզում օգնել։ Ամեն պետություն ցանկացած պահի անում է այն, ինչ իրեն այդ պահին ձեռնտու է։ Ու միջազգային իրավունքը ոչ մի դեր չի խաղում, որովհետեւ դիմումը ձեւական հարց է, ագրեսիան փաստի հարց է։ Եթե կա ագրեսիա, ապա օգնելու ցանկության դեպքում օգնողն օգնում է։ Իսկ եթե օգնելու ցանկություն չկա, պետք է մի բան հորինել, չէ՞։ Հիմա որ գրավոր դիմում ուղարկեն, կասեն՝ բա էստեղ պիտի ստորակետ լիներ, չեք դրել այդ ստորակետը, չենք կարող օգնել։ Իսկ եթե օգնելու ցանկություն լիներ, կօգնեին, ու ոչ ոք չէր էլ իմանա՝ գրավոր դիմում եղե՞լ է, թե՞ չի եղել․ երբ ուզեին, այդ ձեւական դիմումը կպատրաստեին, նաեւ` ավելի ուշ, ու հարցը կփակվեր։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930