Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների». տեսակետներ` հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերաբերյալ

Նոյեմբեր 18,2021 11:16

«Ամերիկայի ձայն». Հայ- ադրբեջանական սահմանային լարվածության մասնավորապես վերջին զարգացումներից կարճ ժամանակ անց հայտարարություններով հանդես եկան հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսականներ, որոնք երկար տարիներ ներկայացնելով ԱՄՆ-ում բնակվող մեծ հայկական համայնքը, պաշտպանել են վերջիններիս շահերն ու իրավունքները ։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները, նշելով. «Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի հարցում, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- հայտարարել է նա:

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը «Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները Ալիևի ռեժիմի կողմից տարածքներ զավթելու հերթական ապացույցն» է համարում:

«Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշանն են այն բանի, թե որքան հեռուն կարող է գնալ Ալիևի ռեժիմը՝ զավթելու հայկական տարածքները և տարածելու բռնություն ու ատելություն: Պետք է գործենք հիմա՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ապակայունացումը»,- գրել է կոնգրեսականը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ևս դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները:

«Խորապես անհանգստացած եմ այսօրվա տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարելու վերաբերյալ: Այս սանձազերծված հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության ուղղակի խախտում է և վառ հիշեցնումն այն բանի, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան»,- ասել է Շիֆը: Նա կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ-ի անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը:

Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նույնպես իր մտահոգությունն է հայտնել, Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված, Հայաստանի դեմ բռնությունների աճի առնչությամբ: «Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է: Հայաստանի դեմ մահացու բռնությունների այս աճը կշարունակվի, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը չեն ձեռնարկել անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություններ: Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը հարձակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ահաբեկում անմեղ քաղաքացիներին: Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որն ավելի կքաջալերի Ալիևին, եթե նա չկանգնեցվի»,- գրառում է կատարել Ֆրանկ Փալոնը:

Արմինե ԱՄԻՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930