Freedom House-ը իր թվիթերյան էջում երեք կարճ գրառում է արել նոյեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական էսկալացիայի մասին, նշելով՝
#1
Freedom House-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով, որոնց արդյունքում երկու կողմից էլ զոհվել և վիրավորվել են զինվորականներ: Կալանավորված զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, և տրամադրվեն նրանց հայրենադարձության մանրամասները։
#2
Մենք կոչ ենք անում շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կիրառել խաղաղության ամրապնդմանն ուղղված մարդակենտրոն մեխանիզմներ՝ տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու համար, ներառյալ՝ այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները և կապահովեն թափանցիկություն ռազմական գործողություններում:
Կարդացեք նաև
#3
Freedom House-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին թափանցիկ հետաքննություն իրականացնել քաղաքացիական անձանց և կալանավորված զինվորականների մարդու իրավունքների խախտումների ցանկացած մեղադրանքների վերաբերյալ։
Freedom House