Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ խաղաղության օրակարգը որեւէ արժեք եւ առարկայական դրսեւորում չունի այդ երկրի կողմից իրականացվող քաղաքականության մեջ. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 18,2021 10:53

Միջազգային անհասցե հայտարարություններն ու անդեմ ձեւակերպումները ոչնչով չեն տարբերվում անցած տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հնչածից, երբ կրկին այդ պետություններն ու միջազգային կառույցները համահարթեցնող մոտեցումներով, միայն կոչերով եւ հայտարարություններով էին սահմանափակում իրենց ասելիքը։ Իսկ կոչերն ու հորդորները, ինչպես տեսնում ենք, որեւէ ազդեցություն չունեն Ադրբեջանի վրա։ Քանի դեռ ադրբեջանական գործողությունները որակվում են որպես «սահմանային միջադեպ», «սահմանային բախում», այլ ոչ թե ադրբեջանական ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, առավել եւս, որ այն սկսվել է դեռեւս այս տարվա մայիսի 12-ից, տարածաշրջանը կմնա անկայունության մեջ։ Տարակուսանք է առաջացնում այն, որ «զսպվածության կոչ» է արվում Հայաստանին, որն իր տարածքային ամբողջականությունն ու բնակչության անվտանգությունն է պաշտպանում ագրեսոր Ադրբեջանից, առավել եւս, որ այդ իրավունքն ամրագրված է միջազգային կոնվենցիաներով։

Իհարկե, կան անհատներ՝ քաղաքական, հանրային գործիչներ, մտավորականներ, որոնք բարձրաձայնում եւ ահազանգում են ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու եւ համարժեք վերաբերմունք դրսեւորելու անհրաժեշտության մասին։ Սակայն իրականությունն այն է, որ այդ առողջ շերտը իրական քաղաքականությունը մշակողն ու իրականացնողը չէ, իսկ պետությունների կառավարությունների եւ միջազգային կառույցների վրա ազդելու մեխանիզմներ չունի։

Միաժամանակ պետք է փաստենք այն կարեւոր հանգամանքը, որ որքան էլ սպասված եւ համարժեք լինեն միջազգային հանրության կամ պետությունների ու կառույցների գործողություններն ու քայլերը, ցեղասպան պետություն հանդիսացող Ադրբեջանին զսպելու հիմնական եւ գլխավոր դերակատարությունը միմիայն մերն է։ Մնացյալն ածանցյալ է։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930