Լրահոս
Օրվա լրահոսը

«Քովիդը» քաղաքականություն չէ

Նոյեմբեր 18,2021 10:00

Աշխարհում և, հատկապես, Հայաստանում մարդիկ վստահ են, որ քաղաքականության մեջ ամեն ինչ «խոսելու վրա է»՝ հո ֆիզիկա չի՞, որ գործեն ինչ-որ օրենքներ: Ով ինչ ուզի՝ կխոսի, ինչ ուզի՝ կանի, գրագետն ու անգրագետն այստեղ տեսակետ արտահայտելու միեւնույն իրավունքն ունեն (որովհետեւ ժողովրդավարություն է): Կարողանո՞ւմ ես մի երկու հյութեղ հայհոյանք արտաբերել, եւ դու արդեն ձիու վրա ես, ինչը, կարծես թե, ապացուցում է Հայաստանի փորձը: Իրականում դա այնքան էլ այդպես չէ. քաղաքականության մեջ նույնպես գործում են որոշակի օրինաչափություններ, այստեղ էլ, ինչպես եւ ֆիզիկայում, ցանկալի է, որ մասնագետների ձայնն ավելի բարձր հնչի, քան դիլետանտներինը, չնայած, պարզ է, որ Հայաստանում 2,5 միլիոն մարդ իրեն քաղաքականության մասնագետ է համարում:

Դա համընդհանուր, ոչ միայն Հայաստանին հատուկ միտում է. մարդիկ կարծում են, որ եթե իրավունք ունեն քվեարկելու, ուրեմն կարող են նաեւ զբաղվել «քաղաքագիտական վերլուծություններով»: Ինչը յուրահատուկ է Հայաստանի համար, դա այն է, որ մեր երկրում ապրում է ոչ միայն 2,5 միլիոն քաղաքագետ, այլեւ 2,5 միլիոն վարակաբան: Եթե հանկարծ սխալվես եւ առաջարկես մարդկանց պատվաստվել, ապա քեզ վրա կհարձակվի մի քանի տասնյակ մարդ եւ առաջ կբերի տարաշխարհիկ եւ որեւէ ապացույց չունեցող տեսություններ, ինչպես նաեւ դրվագներ սեփական փորձից՝ «ես, օրինակ…»:

Բայց այդ ոլորտը ֆեյսբուքյան ոճի լեզվակռվի ասպարեզ չի. սա գիտություն է, որը հիմնված է առնվազն մեկուկես տարի վարվող եւ տասնյակ միլիոնավոր մարդկանց ընդգրկող վիճակագրության եւ հավանականության տեսության վրա: Եթե դուք անցնում եք շինարարության մոտով, հավանականությունը, որ ձեր գլխին աղյուս կընկնի, մի քանի անգամ ավելի մեծ է, քան, եթե դուք փոխեք մայթը եւ անցնեք այնտեղով, որտեղ շինարարություն չկա: Այսինքն՝ դա մի քանի անգամ նվազեցնում է վնասվածք ստանալու ռիսկը: Դա չի նշանակում, որ առաջին  դեպքում աղյուսն անպայման պետք է ընկնի, իսկ երկրորդում դուք 100 տոկոսով ապահովագրված եք որեւէ աղյուսից: Պարզապես հավանականությունը կազմում է, ենթադրենք, 2/1 կամ նույնիսկ՝ 10/1… Աղյուսի վերաբերյալ հստակ վիճակագրություն չունեմ, բայց ինչ վերաբերում է քովիդի դեպքերի նվազեցմանը՝ պատվաստման պարագայում, կա հստակ եւ ապացուցված, միանգամայն չափելի վիճակագրություն՝ աշխարհի բոլոր երկրների փորձով: Հայաստանյան վիճակագրությամբ, պատվաստվածների միայն 20 տոկոսն է ծանր տանում հիվանդությունը, ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվում 5 տոկոսը, մահանում է 2 տոկոսը: Ողջ մնալու 98 տոկոսանոց հավանականությունը քի՞չ է: Բայց այդ պարզ եւ անվիճելի ճշմարտությունը հասու չէ մեր բնակչության մեծամասնությանը: Հենց դա է պատճառը, որ պատվաստվածների տոկոսով մենք հետ ենք անգամ Ղրղըզստանից եւ Տաջիկստանից, իսկ ահա մահացության թվով երրորդն ենք ԱՊՀ-ում:

…Առասպելներով ապրելը հայաստանցիներին չափազանց հատուկ է: Ի՞նչ եմ ես ուզում մի ժողովրդից, որի ներկայացուցիչներից շատերը մինչեւ հիմա հավատում են 1990-ականների «լափած մազութին» եւ էլեկտրոէներգիայի «հողանցումներին»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Armen says:

    1990-ականների «լափած մազութի» եւ էլեկտրոէներգիայի «հողանցումների» գաղափարների գեներացման հեղինակները կարողացան շեղել մեր պետության զարգացման բնականոն ընթացքը և հիմա հայտնվել ենք այնտեղ, որտեղ պետք է հայտնվեինք:

  2. Armen says:

    Վերը շարադրվածի արդյունքով պետության ղեկին բարձր ինտելեկտով և հայրենասիրական զգացումներով օժտված մարդկանց փոխարինելու եկան «գյադաները»:

  3. Alina says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,
    Դուք հավանաբար նկատել եք, որ ես ձեր հավատարիմ ընթերցողներից եմ։
    Այսօր լրագրողից լրագրող եմ ձեզ գրում եմ: Վերջին երկու տարվա ընթացքում քննադատական ​​լրագրությունը, ցավոք, մահացավ ինչպես ձեզ մոտ, այնպես էլ Արևմտյան Եվրոպայում:
    Լրագրողները առանց որեւէ հարց տալու իրենց վրա են վերցնում այսպես կոչված քաղաքական էլիտայի նարատիվը։ Կոնկրետ չգիտեմ, թե Հայաստանում ինչպես է, բայց Գերմանիայում թերթերն ու լրատվամիջոցները միլիոնավոր եվրոներ են ստացել կառավարություններից՝ որպես «կորոնային օգնություն»։
    Ի՞նչ եք կարծում, այս լրագրողները կառավարությանն ու նրա կորոնային քաղաքականությունը կքննադատեն…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Ալինա, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես են վարվում գերմանական լրատվամիջոցները: Ինչ մնում է ինձ կամ «Առավոտին», ապա, եթե դուք կարդում եք մեր թերթը, ապա, հավանաբար, նկատել եք, թե թե՛ իմ եւ թե՛ այլ հոդվածներում քննադատության պակաս չկա: Բայց, մյուս կողմից, ես ինձ պարտավորված չեմ զգում բոլոր հարցերում հակադրվել իշխանությանը: Եթե կառավարությունն ասում է՝ «պատվաստվե՛ք», ես չեմ կարող ասել՝ «մի՛ պատվաստվեք» զուտ հակադրվելու համար: Ես գտնում եմ, որ պատվասվելը ճիշտ է: Նույն եվրոպական երկրներում բնակչության 80-90 տոկոսը պատվաստված է: Չեմ կարծում, որ մարդիկ սխալ են վարվել:

      • Alina says:

        Ոչ մի դեպքում պետք չէ հակասել, բայց ճիշտ հարցեր տվեք, օրինակ Գերմանիայում 60 տարեկանից բարձր բնակչության մոտ 85%-ը պատվաստված է, իսկ 70%-ը՝ 18 տարեկանից բարձր: Այսօր ունենք 60.000-ից ավելի վարակակիր:
        1) Ինչո՞ւ է այսօր իրավիճակը ավելի վատ, քան մեկ տարի առաջ, և ոչ միայն Գերմանիայում:
        2) Ինչո՞ւ դեղագործական ընկերությունները չեն թարմացնում իրենց պատվաստանյութերը։
        3) Ինչո՞ւ են դեղագործական ընկերությունների հետ պայմանագրերը սեւացված տեսքով են ներկայացված:
        4) Ո՞վ պետք է տա ​​այս հարցերը, եթե ոչ լրագրողները, չորրորդ իշխանությունը։

        • Հ.Շ. says:

          գիտեմ որ ի զուր է վիճաբանիլը ձեր կեցուածքը ունեցող անձերի ձեր, սակայն եթէ այս գրածս մի հոգի միայն կարդայ, եւ այդպէսով մի կեանք փրկուի, այդ ջանքն ալ կ’արժէ որ կատարեմ՝

          պատուաստումի արդիւնքները չափում էք վարակարիրների թուաքանակով

          «այսօր ունենք 60.000-ից ավելի վարակակիր»

          . սակայն, պատուաստի ազդեցութեան կապակցութեամբ,

          այդ վիճակագրութիւնը չէ՛, նկատի առնուելիքը.

          այլ՝ հիւանդանոց հասնողների թիւը,
          ապա մահացողների թուաքանակը

          . ամէն դէպքում, վարակուողներու քանակը, համեմատական կարգով, միշտ էլ կախեալ էր թեստաւորումների քանակից, նկատի ունենալով մեծ թիւով առանց ախտանշանի վարակուածները

          սակայն այստեղ ձեր միջամտութիւնը հաւանաբար մխիթարական լինի որոշ հայաստանցիների համար, քանզի փաստում էք որ… այն ինչ որ ներկայացնում էք, միայն Հայաստանում չէ որ կը գտնենք, այլ նոյնիսկ զարգացած եւրոպական երկրի մը մէջ իսկ.

        • Հ.Շ. says:

          Գերմանիայում պատուաստուածների տոկոսներն ալ որ յայտնուն էք, մարդս մոլորութեան կը մատնեն

          ձեր ընդհանուր բնաչկութեան միայն 67.7%ը պատուաստուած է տակաւին, ինչ որ շատ անբաւարար է, նամանաւանդ երբ որ, այդպիսի հոծ բնակչութեամբ քաղաքներում, մնացեալ զգուշութիւններն ալ չէք կիրառւում

          այ՞ս է, «լրագրութեան» ձեր ըմբռնողութիւնը

          ահա լուրջ տեղեկութիւններ՝
          https://www.euronews.com/2021/11/18/covid-19-spike-felt-across-europe-as-vaccination-remains-stagnant
          «He called for a significant increase in vaccination rates to well above 75%, from 67.7% at present. In some German regions rates are as low as 57.6%.»

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930