Լրահոս
Օրվա լրահոսը

Ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրները կարող են ստանալ քովիդի դեմ Pfizer-ի ոչ բրենդային դեղահաբեր. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 18,2021 00:07

«Ամերիկայի ձայն». Pfizer-ի և Միջազգային հանրային առողջության Medicines Patent Pool խմբի միջեւ կնքված կամավոր լիցենզավորման համաձայնագիրն այս խմբին թույլ կտա ենթալիցենզիաներ տրամադրել այլ ընկերությունների, որոնք ցածր ու միջին եկամուտ ունեցող 95 երկրներ կարող են առաքել քովիդ հիվանդությունը բուժելու նպատակով իրենց կողմից արտադրված հաբերը:

Pfizer-ն իր արտադրած դեղահաբերը վաճառքի է հանելու Paxlovid ապրանքանիշով:

Pfizer-ը, որը նաև հանդիսանում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերից մեկի հեղինակը, հայտարարում է, որ դեղահաբն իր կլինիկական փորձարկումներում 89%-ով կրճատում է ծանր հիվանդության վտանգի տակ գտնվող մեծահասակների հոսպիտալացման կամ մահվան հավանականությունը: Դեղը կօգտագործվի Ռիտոնավիրի հետ համատեղ: Ռիտոնավիրը ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոց է:

Pfizer-ի լիցենզավորման գործարքը հետևում է մրցակից Merck & Co-ի նմանատիպ պայմանավորվածությանը:

«Մենք չափազանց ուրախ ենք, որ մեր զինանոցում ևս մեկ զենք ունենք՝ մարդկանց COVID-19-ի հարուցած աղետից պաշտպանելու համար», – հարցազրույցում ասել է Դեղերի արտոնագրային ֆոնդի գործադիր տնօրեն Չարլզ Գորը։

Գորն ասել է, թե հուսով է, որ Pfizer-ի դեղամիջոցի ջեներիկ, այսինքն ոչ բրենդային տարբերակը հասանելի կլինի ամիսների ընթացքում:

Նշված 95 երկրներն ընդգրկում են աշխարհի բնակչության մոտ 53%-ը:

Pfizer-ը հայտարարել է, որ ակնկալում է իրականացնել 180,000 բուժման դասընթացներ մինչև հաջորդ ամսվա վերջ և առնվազն 50 միլիոն դասընթացներ մինչև 2022 թվականի ավարտը:

Pfizer-ի գործադիր տնօրենն ասում է, որ դեղամիջոցի շուկան կարող է սպասարկել մինչև 150 միլիոն մարդկանց, և որ շատ այլ երկրներ կարող են գնել այդ հաբերն` իրենց ռազմավարական պաշարներն ավելացնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930