Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը բնակիչներին մենակ չի թողնի

Նոյեմբեր 17,2021 23:03

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 15-ից Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող ու Ճակատեն գյուղերում էր։ Աշխատանքային խմբի անդամներով բնակիչների անհրաժեշտ կարիքները քարտեզագրելուց հետո նրանց անվճար բենզին, գազ եւ դիզվառելիք հատկացվեց։

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին՝ տեղադրված ադրբեջանական հենակետի պատճառով, մինչեւ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, այդ բնակավայրերի բնակիչները պետք է երթեւեկեն Մեղրի–Շվանիձոր ճանապարհով, որը նախկին ճանապարհի համեմատ երկար է մոտ 140 կիլոմետրերով։

«Այս օրերին մեր կողքին է Ղուկասյան Ռոբերտը։ Մեր գյուղում էին մնում, հետո վառելիքով, գազով բեռնված մեքենաները հասնում էին, իրենց հետ գյուղից գյուղ էր գնում՝ բաժանում։ Ասում է՝ գոնե մի բանով օգտակար լինենք։ Տնից տուն էին մտնում, հարցնում՝ ինչ է պետք»,-ասում է շիկահողցի Անդրանիկ Գեւորգյանը։

Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 5 տոննա բենզին, 4 տոննա դիզելային վառելիք։ Չորեքշաբթի շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։

Ի դեպ, բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն տալու համար Ռոբերտ Ղուկասյանի հետ այդ բնակավայրերում են նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։

Ավելացնենք, որ այդ բնակավայրերին հաց մատակարարվում է Ծավում գործող հացի արտադրամասից։ «Անհրաժեշտ քանակը բոլորին գյուղերին ապահովվում ենք։ Չեմ կարծում, որ մեկը սոված է մնում։ Անհրաժեշտության դեպքում՝ արտադրական ծավալները կմեծացնենք։ Հացի խնդիր հաստատ չենք ունենա»,-ասում է արտադրամասի պետ Արսեն Աղաջանյանը։ Այս գյուղեր սնունդ մատակարարող կազմակերպությունները նույնպես շարունակում են բնականոն աշխատել, թեեւ ստիպված են շատ ավելի երկար ճանապարհ անցնել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930