«Ի փառս նաև ապարանցիների, մենք Քարվաճառը կարողացանք անառիկ պահել. և ոչ միայն Քարվաճառում, մեր բոլոր տարածքներում մեր զինվորականը մինչև կյանքի վերջ, մինչև արյան վերջին կաթիլը հերոսաբար կյանքը չխնայեց հանուն հայրենիքի, հանուն հավատքի: Մենք պետք է պատրաստ լինենք վերջնական հաղթանակի: Մենք պետք է բոլորս հայրենիքի զինվոր դառնանք՝ սկսած տնտեսությունից մինչև առաջնագիծ, ու մենք միասնական պետք է կերտենք այդ հաղթանակը»- ասել է Ռազմիկ Պետրոսյանը:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրում մասնակցել է հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարի օրհնության արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, զոհվածների ընտանիքի անդամները, ընկերները, հոգևորականներ, համայնքի բնակիչներ և այլ հյուրեր:
Հավերժ փառք մեր քաջորդիներին:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան