Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ ընդդիմության ընդդիմությունը փորձելու է մեզ օրակարգ թելադրել, թող չփորձեն». Աղվան Վարդանյանը՝ Թագուհի Թովմասյանին ու մյուսներին

Նոյեմբեր 17,2021 19:07

«Ինչ վերաբերում է հորդորներին մանդատները վայր դնել, ոչ միայն Թագուհի Թովմասյանը, բազմաթիվ անհատներ, գործիչներ նման հուժկու հայտարարություններ են անում, գործողություններ են պահանջում: Ես իմ տեսակով հանդարտ մարդ եմ ու մեր ֆրակցիայի բացարձակ մեծամասնությունն այդպիսին է: Մենք կողմնակից ենք խնդրի քայլ առ քայլ հետեւողական լուծման, դիմադրության շարժման: Ես առաջարկելու եմ, որ այդ դիմադրության շարժումը ծավալվի, հզորանա ու եթե հասունացավ պահը, ոչ մանդատը, ոչ ԱԺ-ում լինելը, որեւէ բան չի կաշկանդի: Մենք գործում ենք, այո, սխալներով, թերություններով, անկազմակերպվածությամբ, բայց խնդիրը հստակ է, ուրիշ լուծում չկա՝ սրանք պիտի հեռացվեն, գան կարող ուժեր»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը նաեւ ասաց, որ ինչքան էլ ընդդիմության ընդդիմությունը փորձելու է իրենց օրակարգ թելադրել, այդ թվում, Թագուհի Թովմասյանը եւ մյուսները, թող չփորձեն:

Խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ իրենք, իհարկե, պետք է լինեն ավելի արդյունավետ ու քննադատությունների մեջ հիմքեր կան:

Հարցին՝ դուք առաջարկում եք, որ իշխանությունը հեռանա, չեք առաջարկում լուծում, իսկ դա աթոռակռվի տպավորություն կարող է թողնել՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դուք այսպիսի հարց կարող էիք տալ՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու թեզի մասին՝ մենք հիմա ո՞ր փուլում ենք, խաղաղության դարաշրջանի ո՞ր ամսում ենք: Բացեցինք, հասանք երեկվա ագրեսիային, անհետ կորածներին, զոհերին, տարածքների կորուստների՞ն, հիմա նորի՞ց ենք սկսելու այդ դարաշրջանը շարունակել: Իրականությունը որոշակի ենթակայության աշտարակից դիտարկելը միշտ անհարմար վիճակների մեջ է դնում»:

Հարցին՝ լավ, ո՞րն է ձեր առաջարկը՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Հետեւյալն է՝ կա իշխանություն, իշխանությունն է կրում պատասխանատվություն յուրաքանչյուր քայլի, արդյունքի, հետեւանքների համար ու այն հետեւանքները, որ բերել է այս իշխանությունը ու շարունակում է ամեն օր բերել, այս իշխանությունը պետք է հեռանա, անելիք չունի: Կլինի նոր իշխանություն՝ կանի իրենից կախված բոլոր քայլերը, բայց ոչ այս որակով, այս անպատասխանատվությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930