Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը Փաշինյանին հիշեցնում է, որ պատրաստ էր որդուն տալ՝ գերիների դիմաց, հիմա նման հայտարարությո՞ւն է անում գերիների մասին

Նոյեմբեր 17,2021 18:35

«Ակնհայտ է, որ այս իշխանության ղեկին գտնվող մարդը միայն արյուն, ավեր, քաոս, պառակտում է բերել ու բերելու, քանի դեռ իշխանություն է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նա դեժավյու է ապրում, կարծես 44-օրյա պատերազմի ապատեղեկատվական շրջանի մեջ լինենք. «Նույնիսկ «հաղթելու ենք»-ի հեղինակն է գործի գնացել»,- հեգնեց պատգամավորը:

Նա վստահ է, որ իրենց նախաձեռնած դիմադրության շարժումը քայլ առ քայլ հզորանալու է ու հասնի այս իշխանությունների հեռացմանը:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ով չկրակելու հրաման է տվել՝ դավաճան է: Աղվան Վարդանյանի խոսքով՝ Սյունիքում մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածքի զավթում եղավ, Սոթքում, Շորժայում, մյուս տեղերում. «Այն ժամանա՞կ էլ չկրակելու հրաման տվողները դավաճան էին: Քանի՞ հրաման տվող է 6-8 ամսվա ընթացքում այդ պիտակին արժանացել»:

Փաշինյանը նաեւ ասել էր, որ դեռ պետք է քննվի, թե ինչ պայմաններում է զինվորը գերեվարվել: Հարցին՝ այսինքն, գերի ընկնելուց ու վերադառնալուց հետո զինվորը դեռ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվությա՞ն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Իսկապես, սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը, միգուցե պետք է անսթափ լինել, որ հասկանալ ինչ է ասում: Եթե նման միտք արտահայտի Ալիեւը կամ ալիեւները, միգուցե տրամաբանություն իրենց ազգի շահերից կարելի է գտնել: Իրավական հիմք չկա»: Վարդեւանյանն ասաց, որ կարող ենք չզարմանալ, եթե թշնամին օգտվի այդ հայտարարությունից:

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Փաշինյանը պատրաստ էր իր տղային փոխանակել գերիների հետ ու այդ ժամանակ չէր ասում, թե ինչ պայմաններում են գերի ընկել. «Հիմա արդեն սրվել է, նոր խնդիր է առաջացել, նոր «կռուտիտներ» է անում: Այսօր գերիների մասին նման հայտարարություն անել անբարոյականության վերջին սահմանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930