Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Հայաստանի գործողությունները Սյունիքի մարզում» գնահատել է որպես «ահաբեկչական գործողություն»:
«Մենք չենք լքի մեր եղբայրական Ադրբեջանին,- ասել է նա:- Եկեք նայենք այն քայլերին, որոնք ձեռնարկել է Ադրբեջանը… Իրականացվել են շատ կարևոր նախագծեր տարածաշրջանի կայունացման համար, նա առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր: Հայաստանը, մյուս կողմից, կրակի դադարեցումից անմիջապես հետո ներխուժել է ադրբեջանական հողեր և հարձակվել ադրբեջանցի զինվորների վրա: Դա ահաբեկչական գործողություն է»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Երևանը պետք է տեսնի, որ «նման սադրանքներն անօգուտ են»: «Դրանք երբեք արդյունքի չեն հանգեցնի»,- ասել է Չավուշօղլուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ