«Մենք էլ Ադրբեջանին ենք առաջարկել եւ առաջարկում ենք կնքել խաղաղության պայմանագիր։ Բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագիր ստորագրելուն հասնելն է»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանի հարցադրմանն այն մասին, որ Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկում է «խաղաղության պայմանագիր» կնքել՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ համար տարօրինակ է, երբ Ադրբեջանից ասում են, թե Հայաստանը չի արձագանքում խաղաղության պայմանագիր կնքելուն։ Մենք տասնյակ անգամ այդ մասին խոսել ենք, ու այնպես չի, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն է»,-նշեց նա։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց՝ իրենց պայմաններով։
Թուրքիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է՝ պատրաստ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե ՀՀ-ն լուծի խնդիրներն Ադրբեջանի հետ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ