Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՍՀՄ ժամանակ եղած սահմանագիծը հիմա միջազգայնորեն ունի նշանակություն»․ Փաշինյանը պնդում է «չայզամի-էյվազլի»-ի վերաբերյալ իր տեսակետը

Նոյեմբեր 17,2021 17:48

«Բնականաբար, կառավարությունն ուսումնասիրել է դե յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը՝ սովետական ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։ Նման փաստաթղթեր գոյություն ունեն։ Որեւէ նման փաստաթղթով խնդրո առարկա հատվածը ՀՀ տարածքում չի գտնվում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով իր տեսակետը, թե ադրբեջանական մաքսակետերը տեղադրվել են ՀՀ-ի տարածք չհանդիսացող հատվածում։

Նա նշեց․ «Երբ ասում ենք, որ երեկվա գործողությունների թատերաբեմը, միանշանակ, ՀՀ տարածք է, ապա մենք դա գիտենք նույն կերպ, ինչպես գիտենք, որ Էյվազլին եւ Չայզամին ՀՀ տարածք չեն։ Մեր մոտեցումները սրանով են հիմնավորված։ Եվ կապ չունի՝ Ադրբեջանն անկախանալիս իրեն հռչակե՞լ է սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, թե ոչ, որովհետեւ ՀՀ-ն անկախություն է հռչակել սովետական ՀՀ-ի տարածքում եւ միջազգային հանրությունը ՀՀ-ին ճանաչել է որպես այդպիսին։ Հետեւաբար, այն սահմանագիծը, որը ԽՍՀՄ ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա էլ ունի՝ միջազգայնորեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930