«Արցախի հարցում մենք չենք կարողացել բանակցային գործընթացի արդյունքում հաջողություն ունենալ։ Որովհետեւ մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, վերջինիս ընկալումները՝ մեր համար։ Ունեցել ենք ձեւակերպում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծում եւ նվիրված ենք եղել դրան, բայց հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ լուծումը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Նույնը եւ սահմանազատման-սահմանագծման դեպքում է։ Միջազգային հանրությունն ասում է՝ դե հերիք է շաբաթ մեկ ասեք, որ հրադադարը խախտվեց, որ ագրեսիա եղավ, մեր ստեղն եք հասցրել, գնացեք իրար հետ լեզու գտեք․․․ հինգ տարի առաջ էլ ենք այս կետում եղել, տասը տարի առաջ էլ։ Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում։ Կա լուծում կամ կա չլուծում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ