Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է արել

Նոյեմբեր 17,2021 17:09

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հետ քաշել զորքերը և հարգել նախօրեին համաձայնեցված հրադադարը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին բռնության վերջին միջադեպի կապակցությամբ, որը, ցավոք, հանգեցրել է մարդկային զոհերի:

«Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հետ քաշել զինված ուժերը տեղերում և հարգել երկու եռակողմ համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ ծառացած խնդիրների, այդ թվում սահմանազատման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի վրա աշխատելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԵՄ-ը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոյեմբերի 15-ի հայտարարության հետ: «ԵՄ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և նպաստելու անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների»,- ասվում է հայտարարության տեքստում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930