Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է ամեն դեպք քննենք, թե ինչ պայմաններում է զինվորը գերեվարվել»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 17,2021 17:05

«Հնարավոր չի, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման։ Դա կլինի պետական դավաճանություն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր մեկնաբանելով տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական շփման գծում հայկական կողմին հրահանգված է չկրակել՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց նման լուրեր չտարածել եւ այդ հարցում իշխանություն-ընդդիմություն չտարանջատել․ «Ի՞նչ է նշանակում՝ չկրակելու հրաման կա։ Նման բան չի կարող լինել։ Նախ, չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն՝ ՀՀ տարածքը պաշտպանելու գործում»։

Հարցադրումն արած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություններ կան երեկ ՀՀ տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժման հետեւանքով գերեվարված հայ զինվորներից։ Հիշեցնենք, որ ըստ ՊՆ-ի՝ տասներեք հայ զինվոր է գերեվարվել։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննենք, որովհետեւ ամեն ծառայող ունի պարտականություններ եւ պետք է բոլոր դեպքերով հստակ․․․գուցե սխալ ենք վարվել զգացմունքային ֆոնի վրա։ Պետք է քննվի, թե ինչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Ամեն դեպքում պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե ոչ։ Եթե մարդը վիրավոր կամ անգիտակից վիճակում է գերեվարվում, ապա ոչ մի «պրետենզիա» չի կարող լինել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930