«Նախարարի պաշտոնը հայեցողական է եւ սրանով շատ բան ասվում է։ Չեմ կարծում, որ ՊՆ-ի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչու պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը փոխարինվեց Սուրեն Պապիկյանով՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայեցողական բառն ամբողջական պատկերացում է տալիս։ Նախարար նշանակվում է վարչապետի հայեցողությամբ, ազատվում՝ եւս։ Նոր նախարարի նշանակման շարժառիթը ո՞րն է։ Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը եւ քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարեւոր են։ Կարեւոր եմ համարում, որ ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են։ Սա կօգնի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ նշեց․ «Մի օր գնացել էի ԱԳՆ եւ հրավիրել վարչության պետերին քննարկման։ Նրանք են խնդրել քաղաքական թիմից անձ հրավիրել։ Նույնն էլ կարեւոր է ՊՆ-ի պարագայում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ