«Դեռեւս մայիսին եմ ասել, որ պատրաստ եմ ստորագրել գործընթացը սկսելու առաջարկը։ Չափազանց կարեւոր եմ համարում մեկնարկը եւ ավարտին հասցնելը։ Մայիսին եւ դրանից հետո ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով։ Երեք անգամները մենք համաձայնել ենք գնալ առաջ այդ գործընթացով»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչու է ուշանում Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից ձգձգման կամ պատասխան չտալու առիթով։ Սահմանազատման-սահմանագծման գործընթաց սկսելու մեր առաջարկն ուժի մեջ է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ