Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը մի ձեռքով տեքստեր է գրում, որ ԱԺ ամբիոնից խոսեն ՀԱՊԿ-ի դեմ, մյուսով զանգում է Պուտինին». Դավիթ Սահակյանց

Նոյեմբեր 17,2021 16:08

«Այն պրոցեսը, որ կատարվեց 2018-ից սկսած, Արցախից ազատվելու նպատակ ուներ եւ Հայաստանը բերելու այն կարգավիճակի, որ որևէ դերակատարում չունենա, դառնա փորձարկման առնետի նման… Ո՞նց կարելի է մարդուն նսեմացնել, ինքը չպատասխանի, ո՞նց կարելի է մարդուց հողը պոկել, տեսնել՝ ինչ ռեակցիա կտա: Իսկ գլխավոր փորձարկումը, որ արվել է, դա փորձն է՝ Ռուսաստանից պոկել Հայաստանն ընդհանրապես»,- «Հայելի» ակումբում նշեց «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

«Հենց Սուրեն Պապիկյանին նշանակեցին պաշտպանության նախարար, ես ֆեյսբուքում էլ գրեցի, որ գնաց նոր պրոցես՝ ազատվել Ռուսաստանի ներկայությունից, ՀԱՊԿ-ից… Սա գլոբալ պատերազմի համատեքստում է, որտեղ հայտնվել ենք այնպիսի կարգավիճակում, որ մեզ պաշտպանելու հնարավորություն անգամ չունենք…Նույնիսկ երկու սար պահելու համար ստիպված ենք դիմել օգնության…»,-ասաց մուլտիպլիկատորը:

Դավիթ Սահակյանցն ասում է, որ բնավ Ռուսաստանի շահերը չի ուզում պաշտպանել, միեւնույն ժամանակ էլ հավելում է. «Ինքս թուրքամոլ չեմ, ռուսամոլ եմ, այլ հարց, որ Ռուսաստանը շատ լուրջ սխալներ է թույլ տալիս, բայց մենք պետք է հասկանանք, որ գոյատեւման խնդիր ունենք, եւ միակ տարբերակը Ռուսաստանն է, որը կարող է օգնել…

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը՝ մի ձեռքով գրում է տեքստերն իր ուսապարկերի համար, որ ԱԺ ամբիոնից խոսեն ՀԱՊԿ-ի դեմ, մյուս ձեռքով համարն է հավաքում, շփվում է Վլադիմիր Պուտինի հետ…Ո՞րն է տրամաբանությունը… Այս աստիճան անիմաստ գործողություններն ինձ ուղղակի սարսափեցնում են…Մեկ էլ հայտարարում են, թե իբր ՀԱՊԿ-ին այլընտրանք ունեն, հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում… Ո՞րն է ձեր ալտերնատիվը՝ ՆԱՏՕ՞-Ն, որի մեջ մտնում է Թուրքիան: Ուզում եք ասել՝ դիմելու եք Թուրքիային, որ ինքն իրեն խփի՞»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930