«Քոչարյանական մեդիայի լրագրողներդ եկել եք այստեղ, ինչ-որ պնդումներ եք անում եւ սպասում եք, որ ձեզ չե՞մ հակադարձելու: Ձեր քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, երեկվանից զբաղված է աթոռակռվով: Ադրբեջանական զորքերի առաջխաղացման, ադրբեջանական զորքերի ագրեսիայի հետ զուգահեռ՝ ձեր քաղաքական կուսակցությունը Հայաստանում մեկնարկ է տվել աթոռակռվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Իսկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հարցերին՝ ինչի դիմաց կանգնեցվեց պատերազմը, սահմանում ինչ իրավիճակ է՝ նախ սկսեց բողոքել, որ լրագրողներն իրեն շրջապատել են, իսկ դիտարկմանը, որ հատուկ ենք այդպես արել, որ հասկանաք՝ տղաներն ինչ իրավիճակում են եղել Սյունիքում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես տղաների վիճակը գիտեմ, իսկ դու գնա վարսավիրանոց»:
Հարցին՝ դուք երեկ դիրք հետ բերելու մասին էիք խոսում, ՊՆ-ն երկու հենակետի կորստի մասին է խոսում, այս հակասությունն ինչպե՞ս կբացատրեք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սպասեք պաշտոնական բոլոր հայտարարությունները հերթով կլինեն: Զոհերի վերաբերյալ թվերն էլ են ճշտվում, անհետ կորածներինն էլ»:
Հետո լրագրողների հարցերից ափերից դուրս եկավ. «Դուք գնացեք Ռոբերտ Քոչարյանին հարցեր տվեք, դո՛ւրս»,- բղավեց նա ու մտավ աշխատասենյակ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ