Հրադադարը, որը կնքվել է ռուսական կողմի միջնորդությամբ, փխրուն է: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով. «Ժողովուրդ ջան, ադրբեջանցիներին խի նո՞ր եք ճանաչում: Պատերազմի օրերից քանի անգամ է եղել հրադադար: Ամեն րոպե ամեն բան կարող է լինել: Բանակցություններ են գնում, դիվանագիտական պրոցեսներ են գնում, մեկ սրվում են, մեկ հանդարտվում են»:
Լրագրողները հարցրեցին՝ դուք սյունեցի պատգամավոր եք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, ինչո՞ւ եք ձեր վրա վերցրել ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարին ուղեկցելու պատրաստակամությունը, բայց օրինակ, արտագնա նիստեր չեք փորձում կազմակերպել Սյունիքում՝ նա պատասխանեց. «Գիշերը որտեղ եմ եղել, ինչ եմ արել, ձեզ հիմա պետք չի, որ զեկուցեմ այդ ամենի մասին: Որտեղ ինչ եմ քննարկում, ինչ ենք անում, ոնց ենք անում՝ հաշվետու եմ լինում այնքանով, ինչքան իմ պարտավորություններում կա»: Դիտարկմանը, որ ի՞նչ եք անում, խաղաղությունից եք խոսում, բայց պատերազմ եք հրամցնում՝ Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Այո, փաստացի պատերազմ է, ի՞նչ եք ուզում դրանով ասել, ի՞նչ եք առաջարկում, գնա արա եւ քո թիմակիցներին էլ ասա՝ թող գան նստեն ԱԺ մեր նիստերին քննարկեն, բա ո՞ւր են իրենք»:
Ընդդիմության նախաձեռնության հետ կապված, որ ինչպես պատերազմի օրերին, փորձում են հակաճգնաժամային նախաձեռնությամբ հանդես գան՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ձեր ասած ուժերի ուշքն ու միտքն այն է, որ ինչ-որ մի տեղ մի բան սրվի, իշխանության փոփոխության հարց դնեն: Բոլորի ուշքն ու միտքը դա է, մարդիկ կան, որ ուրախանում են դրանից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ