Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքում որեւէ հաջողության թշնամին չի կարող այլեւս հասնել». Արմեն Խաչատրյան

Նոյեմբեր 17,2021 14:24

«Չի կարող միջանցք տրամադրվել Ադրբեջանի հանրապետությանը եւ ուժով որեւէ երկիր, Ադրբեջանը՝ մեր թշնամի երկիրը չի կարող ստանալ այդ միջանցքը: Դա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի եւ ՀՀ-ն ու մեր ժողովուրդը չի հանդուրժելու ոտնձգությունը մեր երկրի նկատմամբ: Հիմա փորձում ենք հրադադարի հասնել խաղաղ ճանապարհով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա վստահեցրեց՝ եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, մենք չենք հանդուրժելու. «Որեւէ մեկը չի հանդուրժելու ՀՀ տարածքի վրա հարձակում: Մեր համբերությունն էլ սահման ունի: Անկախ ամեն ինչից, ռազմական առավելությունից, Սյունիքում որեւէ հաջողության թշնամին չի կարող այլեւս հասնել»:

Հարցին՝ այդ ոտնձգությունը միջանցքի համա՞ր է՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ տարբերակներից մեկն այն է, որ այո, դա միջանցքի տրամադրման համար է:

Հարցին՝ Էդուարդ Աղաջանյանը խոսում էր 15 զոհի մասին, ՊՆ-ն նշում է 1 զոհի մասին, ինչո՞ւ են իշխանության երկու տարբեր ճյուղեր հակասական տեղեկատվություն տալիս՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, պատերազմական իրավիճակ է, կապ է կորել մարդկանց հետ, ճշտումների խնդիր կա»: Պատգամավորն ասաց, որ զոհերի կոնկրետ թվի մասին ինքը տեղեկություններ չունի ու չի կարող հրապարակել:

Արմեն Խաչատրյանը նաեւ ասաց, որ դիրքեր կան, որ հետ ենք վերցրել, բայց թե այս պահին որտեղ ինչ ուժեր են կենտրոնացած՝ այս պահին չի կարող հայտնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930