Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սրացումը: Կողմերը փոխադարձ անհանգստություն են հայտնել տեղի ունեցող զինված բախումների կապակցությամբ: Ընդգծել են Բաքվի և Երևանի կողմից զսպվածություն ցուցաբերելու, բոլոր հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ