ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի և ԻԻՀ գլխավոր դատախազ Մոնթազերիի միջև նախապես կայացված պայմանավորվածության հիման վրա սույն թվականի նոյեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարանի ավագանիների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում երկու հանրապետությունների աշխատանքային խմբերի միջև:
ՀՀ աշխատանքային խմբի ղեկավարում էր գլխավոր դատախազի տեղակալ գեներալ-մայոր Ա. Աֆանդյանը, իսկ իրանական խումբը ղեկավարում էր պարոն Ֆավաեդին:
Հանդիպմանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բ. Զաքարյանը, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ի տնօրեն Ա. Սինյակովը և այլ պաշտոնատար անձինք:
Կարդացեք նաև
Հանդիպման նպատակը Արաքս գետի հնարավոր աղտոտվածության հարցերի քննարկումն էր: Քննարկումն անցավ փոխադարձ ըմբռնման մթնոլորտում և 2 կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրի շուրջ հետագա համագործակցության և բնապահպանական նշանակության խնդիրների լուծմանն առաջնահերթության վերաբերյալ:
Մեղրիի համայնքապետարան