Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՛վ Կապանի, ե՛ւ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան շտապօգնության հավելյալ մեքենաներ». Անահիտ Ավանեսյան

Նոյեմբեր 17,2021 12:46

«Մեր շտապօգնության ծառայությունը՝ ե՛ւ մարզային, ե՛ւ Երեւան քաղաքի, գտնվում է մշտապես մոբիլիզացված վիճակում: Երեկ իմ տեղակալը եղել ե՛ւ Սյունիքում, ե՛ւ Վայոց ձորում: Պարբերաբար մենք նաեւ տեղում ուսումնասիրություններ ենք իրականացնում, կարիքների գնահատում եւ օպերատիվ կերպով բոլոր կարիքները ապահովում ենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հարցին՝ Սյունիքի մարզի Բարձրավան համայնքը հայտնվել է շրջափակման մեջ՝ ճանապարհ չունենալու պատճառով, նաեւ Ճակատենի հատվածը, ինչպե՞ս է բնակիչների բուժօգնությունը կազմակերպվելու՝ նախարարը պատասխանեց. «Երեկ մեր թիմը եղել է ձեր նշած բոլոր համայնքներում, գնահատվել է ե՛ւ մարդկային ներուժը, ե՛ւ տեղում առկա բոլոր բժշկական ապահովվածության, թե՛ շտապօգնության գծագրությունները: Ամբողջովին այս համայնքները կապահովեն իրենց անհրաժեշտ առաջին բուժօգնության բոլոր պարագաներով, ե՛ւ Կապանի, ե՛ւ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան շտապօգնության հավելյալ մեքենաներ: Դրանք արդեն իսկ տրամադրվել են եւ լրացուցիչ եւս կտրամադրվեն: Տվյալ համայնքների բնակիչների առողջական խնդիրների կազմակերպումն ամբողջությամբ կկազմակերպվի»:

Անդրադառնալով COVID-ի դեպքերին, Ավանեսյանն ասաց, որ դեռ պահպանվում են մահվան բարձր ցուցանիշները, հույս ունեն, առաջիկա շաբաթներում կնվազեն դեպքերը: Նա վստահեցրեց, որ բոլոր անձինք, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, այս պահին հոսպիտալացվում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930