Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում այս պահին գնաճը 9,1% է»․ կենտրոնական բանկի նախագահ

Նոյեմբեր 17,2021 12:38

«Գնաճի հարցն ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս տարին յուրահատուկ էր՝ պայմանավորված համաշխարհային պարենի շուկայում պարենային ապրանքների գների ավելացմամբ եւ կորոնավիրուսով, պահանջարկի գործոնով»,-ԱԺ լիագումար նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ անդրադառնալով գնաճին՝ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ-ում այս պահին գնաճը, նրա խոսքով, 9,1% է․ «Ակնկալում ենք, որ տարեվերջին գնաճը կգերազանցի թիրախը, բայց բոլոր ջանքերը գործադրված են։ Նոր ռիսկերի ի հայտ չգալու դեպքում հաջորդ տարի կվերադառնանք 4%-ի թիրախին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930