Նոյեմբերի 16-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունենացավ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 30 հաղթող ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005թ․-ին՝ Սինոփսիս Արմենիա ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ինչպես նաև ակտիվ են համայնքային ծրագրերում:
Կարդացեք նաև
«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է։
«Նախաձեռնելով այս մրցանակաբաշխությունը մենք նպատակ ունեինք խանդավառել երիտասարդներին ընտրելու ՏՏ ոլորտը և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթները Հայաստանում»- ասում է Սինոփսիս ընկերության Գլխավոր գործադիր համանախագահ՝ Դր․ Չի-Ֆուն Չանը և շարունակում՝ «Կրթական պարգևը նաև շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար խորացնելու իրենց գիտելիքներն այս բնագավառում և իրենց ներդրումն ունենալու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը»։
«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ և տարբեր ձևաչափերով իրականացվող ուրույն ծրագրերից է, որով հիմնադրամը նպաստում է Հայաստանի երիտասարդության ներուժի բացահայտմանն ու ՏՏ ոլորտի զարգացմանը։ Այսօր առավել քան կարևորվում է մասնավոր, պետական և հասարակական կառույցների միջև համագործակցությունն ուղղված երկրի տնտեսության հզորացմանն ուղղված ջանքերի միավորմանը, – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ՝ Հայկակ Արշամյանը։
Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող հետևյալ ԲՈՒՀ-երից.
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),
- Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ),
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ),
- Եվրոպական համալսարան (ԵՀ),
- Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝
- Գլխավոր մրցանակ «Գրան Պրի» ($1200-ին համարժեք ՀՀ դրամ)
- Լավագույն ասպիրանտ (I կարգ՝ $1000-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ)
- Լավագույն մագիստրանտ (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ)
- Լավագույնբակալավր (I կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $400-ին համարժեք ՀՀ դրամ)
- Լավագույնսփյուռքահայ մասնակից (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $500-ին համարժեք ՀՀ դրամ)
«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», և «Լավագույն բակալավր» անվանակարգերում պարգևները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար:
Ի դեպ, մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի ունենք «Գլխավոր մրցանակ»-ի հաղթող։
Մինչ այսօր 378 ուսանող արժանացել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»։
Ուշագրավ է, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ», որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ։
2021թ.-ի «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հանձնաժողովի կազմը՝
Հանձնաժողովի նախագահ` Հովիկ Մուսայելյան
Հանձնաժողովի անդամներ` Արմեն Բալդրյան, Իրինա Դումանյան, Բագրատ Ենգիբարյան, Աիդա Խաչիկյան, Սամվել Կարաբեկյան, Վարուժան Մասարաջյան, Դավիթ Սահակյան, Արմեն Օրուջյան
Հանձնաժողովի քարտուղար` Վազգեն Մելիքյան:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ