Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենը Փաշինյանին Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն գագաթնաժողով է հրավիրել. Սուրեն Սարգսյան

Նոյեմբեր 17,2021 12:04

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ոգևորված և մանիպուլատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը:

Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ:

Մի քանի բան պարզաբանեմ:

Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:
Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:
Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:
Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:

Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:
Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930