Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվել է Վրաստանին եւ թիմային 6,0 միավորով ընթանում է ութերորդ հորիզոնականում: Միակ հաղթանակը տոնել է երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը (լուսանկարում):
Վաղը մեր աղջիկները ուժերը չափելու են Ուկրաինայի ընտրանու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ