Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. Անշուշտ, սադրանք է, Ադրբեջանի ցանկությունն է՝ Հայաստանին հնարավորինս շուտ ստիպելու անցկացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա. «Հրապարակ»

Նոյեմբեր 17,2021 11:14

Հարցազրույց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ՌԴ-ում համարո՞ւմ են, որ այն ծայրահեղ լարված է, ՌԴ-ն որքանո՞վ է պատրաստ միջամտել, եւ կլինի՞ արդյոք իրական աջակցություն։

– Ռուսաստանը նոր չէ, որ խառնվել է, եւ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում դրա վկայությունն է։ Այն, ինչ կատարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին, իմ կարծիքով՝ Ադրբեջանի ցանկությունն է՝ Հայաստանին հնարավորինս շուտ ստիպելու անցկացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա։ Ես համարում եմ, որ սա, անշուշտ, սադրանք է։ Բայց, իմ կարծիքով, սկզբունքային տարբերություն կա մեծամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ սահմանային միջադեպերի միջեւ։

– Սա համարում եք սահմանային միջադե՞պ։

– Տվյալ դեպքում, քանի որ դա տեղի է ունենում սահմանին, ես այլ որակումներ չեմ կարող տալ, եւ  ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մտահոգությունը, անշուշտ, կա։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է լրջորեն նախազգուշացվի, եւ կարծում եմ՝ Ադրբեջանն ինչ հայտարարություններ անի էլ, անպայման կարձագանքի առաջարկին՝ որքան հնարավոր է շուտ անցնել սահմանային դեմարկացիա-դելիմիտացիայի բանակցություններին։ Բայց այստեղ խնդիր է ծագում հայկական կողմի մոտ, քանի որ հայկական կողմը, ոչ առանց հիմքի, համարում է, որ ստեղծված իրավիճակում այդ բանակցությունները միաժամանակ նշանակում են Արցախի կարգավիճակի հուղարկավորություն։ Ուստի, ինձ թվում է, որ պետք է անցկացվեն ոչ միայն դեմարկացիա-դելիմիտացիայի շուրջ բանակցություններ, այլեւ Արցախի կարգավիճակի։ Պարզապես, այս պահի դրությամբ, դա դժվար իրականանալի է․ վերջերս եղան պատերազմական գործողություններ, արդյունքը հայտնի է, եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք, ըստ իս, անպայման պետք է տեղ գտնեն, ավելի կլիներ ձգել։ Բայց դա հասկանում է նաեւ Ադրբեջանը։ Իսկ ընդհանրապես՝ պետք է ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ քաղաքական, դիվանագիտական։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930