Ադրբեջանում ավարտվել է երկու հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի գործով նախնական քննությունը, հաղորդում է haqqin.az-ը:
Քրեական գործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան:
Գերեվարված Սարգսյանին և Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրված Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն՝ հրազենի կամ որպես զենք օգտագործված այլ առարկաների կիրառմամբ):
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ