Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ:
Դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։
Դեսպան Մակունցը կարևորել է միջազգային հանրության կողմից արդբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։
Սենատոր Վան Հոլլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին, Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ:
Կարդացեք նաև
Դեսպանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը:
Դեսպան Մակունցը շեշտեց իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն