Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հանդես է գալիս առանց առաջատար Լեւոն Արոնյանի` կխաղա Ադրբեջանի հետ:
Իսկ նախորդ օրը կայացած 5-րդ տուրում մեր տղաները 2,5:1,5 հաշվով հաղթանակ էին տարել Ֆրանսիայի նկատմամբ եւ այժմ թիմային 8.0 միավորով Ռուսաստանի, Ուկրաինայի, Հունգարիայի, Նիդերլանդների եւ Ադրբեջանի հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ