Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության արագ վերականգնման համար նախ եւ առաջ պետք է լուծենք անվտանգության հետ կապված խնդիրները. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 17,2021 10:29

Հայաստանի սպառողական շուկայում պաշտոնական տվյալներով 12-ամսյա գնաճը կազմել է 9.1 տոկոս (2021 թ. հոկտեմբերը 2020 թ. հոկտեմբերի նկատմամբ), իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7 տոկոս։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասով ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 16 եւ 1.4 տոկոս, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների մասով ցուցանիշները 9.7 եւ 0.5 տոկոս են, հագուստի եւ կոշիկի մասով՝ 11.7 եւ 2.8 տոկոս։

Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են՝ արդեն տեւական ժամանակ մեր երկրում գնաճը շարունակական է։

Եթե հակիրճ, ապա, ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի, Հայաստանի սպառողական շուկայի գնաճն ամենաբարձրներից է աշխարհում։ Սա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ ներկրող երկիր ենք, եւ արտաքին շուկաներում գնաճն ինքնաբերաբար փոխանցվում է մեզ, իսկ ներքին սուբյեկտիվ գործոնները կապված են մի շարք ներքին շուկաներում գնագոյացման ոչ մրցակցային պայմանների առկայության հետ:

Իրավիճակը շտկելու մեկ ձեւ կա. տնտեսության արագ վերականգնումը։

Բայց եւ պետք է հասկանալ, որ ներկայիս աշխարհաքաղաքական բարդ վիճակում, երբ սահմանային նոր լարվածության աճ կա, ունենք փաստացի չկարգավորված հակամարտություն, ասենք՝ մեծածավալ օտարերկրյա ներդրումների հոսքեր ակնկալել չենք կարող:

Ուրեմն՝ տնտեսության արագ վերականգնման համար նախ եւ առաջ պետք է լուծենք անվտանգության հետ կապված խնդիրները։ Դրան զուգահեռ պետությունը պետք է եկամտային շատ լուրջ քաղաքականություն վարի իրական եկամուտներին ու շահույթներին հետեւելու տեսանկյունից։ Ներուժ ունեցող ոլորտները զարգացնելու համար պետք է գործի դրվեն մասնագիտորեն մշակված, հստակ հաշվարկված, արտաքին շուկաներն ու ռիսկերն ուսումնասիրած ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր։

Եվ ամենակարեւորը՝ պետք է բարձրացնենք արտաքին շոկերի, ռիսկերի ու ազդեցությունների նկատմամբ մեր տնտեսության դիմադրողունակության աստիճանը, պետք է փոխենք տնտեսության որակը, մոդելը, հանդես գանք առաջարկի ձեւաչափով, զարգացման ուղիներ մտածենք-գործարկենք։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930