«Այն վարքագիծը, որը որդեգրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որեւիցե առնչություն ու աղերս չի կարող ունենալ միջազգային իրավունքի հետ: Մենք գործ ունենք ագրեսիվ դրսեւորումների հետ ու փորձի հետ՝ խախտելու ՄԱԿ-ի կանոնադրության 2.4 հոդվածը, որն արգելում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես այդպիսին»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նա հավելեց, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են այն սահմանմանը, որը տրված է ագրեսիվ հանցագործությանը դեռեւս 1974-ին. «Այդուհանդերձ, մենք պետք է տոկուն լինենք եւ պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեր միջազգային իրավունքները եւ փորձենք ամեն եղանակով բարձրացնել երկրի պաշտպանունակությունը»:
Հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ