Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն ագրեսիայի ենթարկվելու պարագայում իր դարակում պիտի ունենա գործողությունների այդ ծրագիրը, փաթեթները, որ միանգամից աշխատեցնի, ոչ թե նստի, մտածի՝ ինչ անել». Տարոն Սիմոնյան

Նոյեմբեր 17,2021 00:01

«Երբ ագրեսիա է լինում պետության դեմ, պետք է ունենալ գործողությունների հստակ, կանոնակարգված մեխանիզմ`որից հետո ինչ է անում, և այս պահին դրա առաջին քայլն է ՄԱԿ-ի ԱԽ-ին, կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներին տեղեկացնելը, երկկողմանի պայմանագրերում, եթե պաշտպանական մեխանիզմներ կան, դրանց ևս: Դա էլ գործողությունների ծրագիր է, փաթեթներ, որ յուրաքանչյուր պետություն ագրեսիայի ենթարկվելու պարագայում իր դարակում պիտի ունենա, որ միանգամից աշխատեցնի, ոչ թե նստի, մտածի՝ ինչ անել»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Հարցին՝ այս պահին ՀՀ իշխանությունները դա չե՞ն ուզում անել, թե՞ չեն կարողանում, Տարոն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Այն տեղեկությունները, որ ես ստանում եմ, ինձ մոտ այնպիսի կարծիք են առաջանցում, որ մենք համապատասխան գործողություններ կամ չենք արել, կամ չենք անում»:

Մեր դիտարկմանը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բանավոր դիմեց ՌԴ-ին, Տարոն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Բանավորը ընթացակարգով չեն անում: Չեմ ասում՝ դիմենք, միանգամից ասենք, եկեք, մեզ փրկեք, բայց դիմել, ասել, մեր նկատմամբ ագրեսիա  է կատարվել, իմացեք, որ մենք պիտի դիմենք ինքնապաշտպանության, եթե մենք չհաջողենք, եկեք, մեզ օգնեք, դա պարտադիր ընթացակարգ է: Խելամիտ բոլոր քաղաքական ուժերը այս հարթակները պետք է օգտագործեն»:

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ գուցե գիտելիքի պակաս է, որ դա չի արվում: Ըստ նրա՝ զինված ուժերն իրենց գործը կանեն, բայց պետք չէ պետության ողջ ծանր բեռը թողնել նրանց ուսերին: Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իշխանություններն այս հարցերով փորձագիտական համայնքին դիմե՞լ են, Տարոն Սիմոնյանը պատասխանեց՝ իր ունեցած տեղեկություններով՝ ոչ մի փորձագետի չեն ներգրավել այս աշխատանքներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930