Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ:
«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ միջադեպերի մասին հաղորդումներով: Եվրոպայի խորհրդի անունից կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունների էսկալացիան»,- ասել է Բուրիչը:
Նա հիշեցրել է, որ կազմակերպությանը միանալիս թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: «Այդ հանձնառությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն հարգել այն»,-ասել է նա:
Բուրիչը վերահաստատել է Եվրախորհրդի հանձնառությունը լիարժեք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին խաղաղ լուծում գտնելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ