Ինչպես տեղեկացրել ենք դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Վանաձոր խոշորացված համայնքի ընտրությունները:
Պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով՝ քիչ առաջ «Մամիկոն Ասլանյան» դաշինք, «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն իրենց ֆեյսբուքյան էջերում դիմեցին Վանաձոր, Գուգարք, Դարպաս եւ Շահումյան համայնքների բնակիչներին:
Նրանք տեղեկացրեցին, որ կապված սահմանում տիրող իրավիճակի հետ՝ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ