Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այս կապակցությամբ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ