Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Հուլուսի Աքարի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի համապատասխան գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Հասանովն Աքարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին և հայտարարել, որ «Հայաստանի սադրանքը վճռականորեն կանխվել է»:
Իր հերթին Աքարը հայտարարել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, գտնվում է Ադրբեջանի կողքին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ