ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել օգնության վերաբերյալ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը որևէ դիմում հայկական կողմից չի ստացել: Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ