Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ զրույցում անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին

Նոյեմբեր 16,2021 20:40

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանին

Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին:

Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը բարեմաղթեց արդյունավոր առաքելություն: Հայոց Հայրապետը, անդրադառնալով Մայր Աթոռի և դեսպանության միջև առկա սերտ  փոխգործակցությանը, ընդգծեց, որ այն խարսխված է դարավոր բարեկամության վրա։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն, ի դեմս դեսպանի, իր շնորհակալությունը հայտնեց Հունաստանի Հանրապետությանը Հայաստանին պատերազմի ծանր օրերին ցուցաբերած զորակցության և աջակցության համար։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին` խոսելով Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում կրած ծանր և ողբերգական կորուստների մասին:

Իր հերթին Հունաստանի դեսպանը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի բարեկամ երկրների փոխհարաբերությունների խորացման, հայ-հունական գործակցության առավել զորացման ուղղությամբ: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ դեսպան Էվանգելոս Տուրնակիսին իր մտահոգություններն արտահայտեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930