Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

5165 շարժումը կոչ է անում ձեռնարկել կոնսուլտացիաներ

Նոյեմբեր 16,2021 20:50

«5165» Շարժման հայտարարությունը՝ առկա իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանը ռազմական հարձակում է գործել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Բոլորիս պարտքն է լինել բանակի կողքին և մոբիլիզացվել որպես հասարակություն՝ մի կողմ թողնելով մեր ներքաղաքական հայացքները: Ապացուցման կարիք այլևս չկա, որ գործող իշխանություններն ի զորու չեն հանգուցալուծել ստեղծված անվտանգային և քաղաքական ճգնաժամը, ավելին՝ այս իրավիճակի պատճառը նրանց ապազգային, հակապետական ու անհեռատես գործունեությունն է. Փաշինյանի քարոզած խաղաղության կեղծ օրակարգն այսօր հանգեցնում է նոր կորուստների ու զոհերի: Ուստի նրանք օր առաջ պիտի հեռանան. ազգային համաձայնությամբ արհեստավարժ անձանց ճգնաժամային կառավարության ձևավորումն այլընտրանք չունի:

Այս նպատակով 5165 շարժումը այս դիրքորոշումը կիսող քաղաքական բոլոր ուժերի, հասարակական ազդեցիկ միավորումների հետ ձեռնարկել է կոնսուլտացիաներ հետևյալ օրակարգով.

  1. Համատեղ գործողություններ իրավիճակի սթափ գնահատման և նպատակային քայլերի ձեռնարկման նպատակով,
  2. Ազգային համաձայնության պրոֆեսիոնալների ճգնաժամային կառավարության ձևավորման շուրջ մտքերի փոխանակում,
  3. Ամբողջ հասարակության համախմբում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովող գործողությունների շուրջ՝ սանձազերծված ագրեսիային արդյունավետ դիմակայելու նպատակով:

5165 ՇԱՐԺՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930