Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում

Նոյեմբեր 16,2021 19:55

Ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը

Ադրբեջանական զինված ուժերի նոյեմբերի 14-ից հանցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում, ինչպես նաև Սիսիան քաղաքի մի մասի բնակիչների համար լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայներ:

Նորավանում նաև լսելի են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ. այստեղ կրակոցների ձայներն այսօր լսելի են եղել ժամը մոտ 13-ից սկսած և դեռ ժամը 16:30-ի դրությամբ եղել են լսելի:

Սյունիքի մարզ 2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների արդյունքում նշված բնակավայրերի բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում:

Օրինակ՝ Նորավանի դեպքում մարդիկ զրկվել են 200-400 հա արոտավայրերից ու խոտհարքներից: Աղիտուի դեպքում մարդիկ զրկվել են շուրջ 800 հա հողատարածքից, որից մոտ 200 հա խոտհարք և մոտ 600 հա արոտավայր:

ՀՀ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930