«Այն, որ հետպատերազմյան ծանր փուլ ունենք, տարբեր զարգացումներ, բաներ կան՝ կանխատեսելի են, բաներ կան՝ ոչ, բայց այնպես չէ, որ որեւէ րոպե, որեւէ օր դադարել են աշխատանքները»,-այսօր պատասխանելով Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ տեղադրելու եւ այլ ուղղություններով դեռեւս նոր ճանապարհ չունենալու վերաբերյալ հարցին՝ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարն ասաց, որ Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ են արվել եւ շարունակում են անել. «2022 թվականին նախանշված աշխատանքներ կան: Մենք գլխավոր ուշադրությունը կենտրոնացրել ենք սկզբում Տաթեւ-Աղվանի ճանապարհի վրա՝ հաշվի առնելով, որ գլխավոր այլընտրանքային ճանապարհն է, եւ, այդ ընթացքում, սկսել ենք տարբեր ճանապարհների նախագծման եւ որոշ տեղերում նաեւ շինարարական աշխատանքներ»:
Գնել Սանոսյանի խոսքով, վեց վայրում ընթանում են շինարարական աշխատանքներ. «Տեղեր կան ավարտական տեսքի են բերվում, տեղեր կան ընթացքի մեջ են, տեղեր կան՝ նոր ենք սկսել, բայց այս պահին ակտիվ շինարարության փուլում ենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ